Ըստ EUROSTUDENT-2015 համաեվրոպական հետազոտության տվյալների, Հայաստանի ուսանողների 73 %-ը գոհ է իր ընթացիկ կրթական ծրագրի դասավանդման որակից (5-րդ ցուցանիշ 26 երկրների շարքում), 69 %-ը դրական է գնահատել կրթության կազմակերպման մակարդակը (2-րդ ցուցանիշ 26-ից):


Մասնակիցների 76 %-ը գոհ է բուհերի ղեկավարության վերաաբերմունքից ուսանողության հանդեպ (1-ին ցուցանիշ 26-ից), և կրթական հնարավորությունները բարձր է գնահատել ուսանողների 68 %-ը (10-րդ ցուցանիշ 26-ից):


Իհարկե, համակարգում դեռ կան բազմաթիվ վերջնականապես չլուծված խնդիրներ, սակայն միջազգային հետազոտության տվյալները վկայում են, որ, հատկապես համեմատության մեջ, Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները հետզհետե տալիս են իրենց դրական արդյունքը:

 

 

Արմեն Աշոտյան