Թեև չեմ սիրում ՖԲ-ում խոսել լուրջ թեմաներից, սակայն առանց բացառությունների ոչինչ չի լինում' այդ թվում նաև իմ ֆեյսբուքյան գրառումները։


Հայաստանի քաղաքական դաշտը մինչև վերջ փոշիացած է։ եվ հավատացեք, ոչ այն պառճառով, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ։ Մեր քաղաքական դաշտը փոշիացած էր դեռ 5 տարի առաջ։ Անգամ 10 տարի առաջ։ Իհարկե, պրոցեսը սկսել էր շատ ավելի վաղ, երբ Հայաստանում սկսեցին ծնվել տարատեսակ արհեստական կուսակցություններ' առանց որևէ գաղափարախոսության և նպատակի։ Այդ կուսակցություններ ստեղծելու միակ նպատակը միշտ եղել է ԱԺ-ում, իշխող կուսակցության մանդատներից զատ, ունենալ առավելագույն քանակի վերահսկվող մանդատներ։ Հիշեք «Շամիրամը», հետո «Օրինաց երկիրը», հետո «Միավորված աշխատանքային կուսակցությունը», հետո «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»։ Եվ սա միայն այն կուսակցություններն են, որոնք տարբեր ընտրություններում, այս կամ այն չափով, որոշակի հաջողություններ են գրանցել։ եվս մի քառասուն կամ հիսուն կուսակցություն էլ ստեղծվել են էլ ավելի աննպատակ' պարզապես որ ինչ-որ մի ամբիզիոզ կերպար այս կամ այն ասուլիսին հայտարարի, որ ինքը կուսակցության նախագահ է։ Վերջին ընտրությունների ժամանակ հենց այդ մարդ-կուսակցությունների մի հատվածը համալրեց ավելի ռեսուրսաշատ կուսակցությունների համամասնական ցուցակները։ Բայց դրանից քաղաքական դաշտը չեր կարող առողջանալ։ Ավելին դաշտի փոշին խառնվեց իրար և դարձավ «թոզ ու դուման»։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օլիգարխիան, թաղային և մարզային հեղինակությունները (հիմնականում տգետ և անկիրթ) մեծամասնական մանդատները վաղուց արդեն դարձրել եմ «մշտական աբոնեմենտ», կարելի ասել, որ հայաստանյան քաղաքական դաշտի փոշին խառնվելով ինչ-որ կեղտաջրերի հետ, դարձել է ցեխ, որից անհրաժեշտ է դուրս գալ։ Դրա ելքը մեկն է։ Նախ բոլորը պետք է փաստեն, որ ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Պետք է գիծ քաշել, համատեղ գրել խաղի նոր կանոններ ( որոնք պարտադիր կլինեն բոլորի համար, և, որոնք խախտելը չի ներվի ոչ մեկին' անգամ ամենամտերիմ յուրաիններին)։ Քաղաքական դաշտում պետք է գործեն բացառապես քաղաքական գործիչները։ Բոլոր քաղաքական ուժերի կողմից ներկայացրած ծրագրերը պետք է լինեն ոչ թե փուչիկ- պոպուլիստական, այլ ծրագրի իրականացման կոնկրետ մեխանիզմների հիմնավորումներով և ժամկետներով։ Հաղթող ուժը ծրագրի յուրաքանչյուր չկատարված կետի համար պետք է հաշվետվություն ներկայացնի տարեվերջյան հաշվետվության ժամանակ։


Հակառակ պարագայում մեր ժողովուրդը 2-3 տարին մեկ հիասթափություն է ապրելու, սկսվելու է արտագաղթի հերթական ալիքը, մինչև այն պահը, երբ Հայաստանը կդառնա սփյուռքահայության «ԴԱՉԱ»։


Հարգարժան երեք Նախագահներ։ Հարգելի քաղաքական և պետական գործիչներ։ Մեկ անգամ արեք դա, մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները։ ՔԱՆԻ ԴԵՌ ՈւՇ ՉԷ...... թեև կարող է արդեն ուշ է։

 

 

Կարեն Քոչարյան