Երկրապահ կամավորական միության ֆրանսիայի բաժանմունքի նախաձեռնությամբ այսօր առավոտյան Փարիզի Մայր Տաճարում տեղի ունեցավ օրհնության արարողություն ի պատիվ Երևանում ավելի քան 10.000 Պատանի Երկրապահների երդմնակալության ինչպես նաև հոգեհանգիստ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 56 ամյակի կապակցությամբ։

 

Դրոշակակիրների ուղեկցությամբ այնուհետև Երկրապահ անդամները և ֆրանսահայ վետերանները շարժվեցին դեպի Կոմիտասի արձանը; որտեղ ծաղկեպսակներ դրվեցին ։ Արարողությանը ներկա էին Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները ինչպես նաև Ֆրանսահայ վետերանների միության անդամները։