Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ԲՀԿ կուսակցության նոր առաջնորդի անունը՝ Նաիրա Զոհրաբյան: Նշելով, որ ինքն այլևս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, վայր է դնում կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները, կուսակցության նոր առաջնորդի մասով հայտարարել է. «Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է»:

 

 


Համլետ Կիրակոսյան