Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն օգնում է նվազեցնել ցրված սկլերոզ ունենալու հավանականությունը: Ուսումնասիրությունը, որ իրականացրել է Ջոն Հոփկինսի համալսարանը եզրկարացրել է, որ օրը հարկավոր է խմել 4 բաժակ սուրճ, այն ըստ մասնագետների հնարավորություն կտա 23 տոկոսով նվազեցնել սկլերոզ ունենալու ռիսկը:

 


Գիտնականները նման եզրակացության են եկել երկու անկախ հետազոտությունների արդյունքները համադրելու միջոցով: Դրանք իրարից անկախ անցկացվել էին Շվեդիայում և ԱՄՆ-ում: Նրանք պարզել էին նաև, որ սուրճը ուղեղի բջիջները պաշտպանում է ոչ միայն սկլերոզից, այլև՝ Փարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ռիսկերից: