Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամը այսօր կարծես թե ավելի քան օրակարգային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բայց այսօրվա քրեական «ռազբորկան», Գյումրիի սպանդի առումով իշխանության վերաբերմունքը, չգիտես ինչու սահմանին միայն շարքային քաղաքացիների որդինների զոհվելը և այլն և այլն, հուշում են, որ տվյալ պատգամը պետք է վերափոխել՝ բերելով այն «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո՝ արժեհամակարգային հիմքով հավաքական ուժի մեջ է»:

 

 

Որովհետև ես ինձ չեմ պատկերացնում թաղային խուժանի կամ հեղինակությունների հետ որպես նույն ուժ, չեմ պատկերացնում վարչակազմի հետ որպես նույն ուժ, չեմ պատկերացնում վարչակազմի հետ խաղեր տվողների հետ որպես նույն ուժ, չեմ պատկերացնում իմ հայրենիքում որևիցե մեկի իրավունքները ոտնահարող կամ նույնիսկ չհարգող անձի հետ որպես նույն ուժ... Ցանկը կարելի է շարունակել՝ իմաստը կմնա նույնը. ես ինձ որպես հավաքական ուժի կրող եմ պատկերացնում միայն անձանց հետ, ովքեր հանդիսանում են համամարդկային արժեքներ կրողներ... Ստորագրում եմ՝ ՀՀ շարքային քաղաքացի...

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան