Ֆրանսահայ երիտասարդ Տադի 48 ժամյա ձերբակալությունը լրանալուն պես ՝որոշում է կայացվել նրան ազատ արձակելու։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրան անմիջապես դատարան ներկայացնելու կոշտ որոշումը վերանայվել է և նրան բաց են թողել։
Թուրքական դեսպանատունը ջանք չէր խնայում, որպեսզի հայ ուսանողը հնարավորինս ծանր պատիժ կրի։ Լուրջ ճնշումներ են գործադրվում թուրքական կողմից ֆրանսիական պատկան մարմինների վրա՝ դրանով իսկ է՛լ ավելի քաղաքականացնելով այդ ակցիան։ Ավելին ՝ "Նոր Սերունդ" ՀՅԴ երիտասարդական միության բազմաթիվ երիտասարդներ այս օրերին հրավիրվում են ոստիկանական բաժանմունք ՝ հարցաքննության ։
Արման Ավագյան