Չնայած, որ անցյալ տարին աչքի ընկավ գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակային պայմաններով, այնուամենայնիվ ըստ պաշտոնական տվյալների տարին համարել ձախողված ճիշտ չի լինի:
Անցյալ տարին աչքի ընկավ վարելահողերի նպատակային օգտագործմամբ, որը շատ լուրջ խնդիր է հանդիսանում մեզ համար: Այժմյան տվյալների համաձայն 4 տարիների ընթացքում մենք կարողացել ենք 50 հազար հա չմաշկվող հողեր մշակել, իսկ միայն անցած տարի այդ թիվը կազմում էր 14 հազար հա: Այսպիսի դրական ցուցանիշներին հիմնականում նպաստեցին պետական օժանդակության ծրագրերը:

 

Շատ կարևոր փաստ է, որ հացահատիկային մշակաբույսերի մասով տարածքներն ավելացել են 20 հազար հա-ով: Վերջին տարիներին զգալի ավելացել են մանր գյուղացիական տնտեսությունները, որոնց ավելի արդյունավետ գործելու համար պետք է միավորվեն, այս խնդրի լուծմանն են ուղղված կոոպերացիաների ստեղծումը:
Զգալի աճ է նկատվում նաև ջերմոցային տնտեսությունների ոլորտում' անցած տարի 45 հա չափով նոր տնտեսություններ են ստեղծվել: Այս տարի 70 հա չափով արդեն սկսվել են կառուցվել:
Գյուղատնտեսության համատարած հաշվառման տվյալների ուսումնասիրության արդյունքում անցած տարվա կտրվածքով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 2.5 տոկոս աճ ունենք, 677 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 771 հազար էլ մանր եղջերավորներն են:

 

 


Գոռ Մարկոսյան