ՀՀ Կառավարության կողմից հաստատված հիփոթեքային ոլորտին վերաբերող բարեփոխումները կնպաստեն ոչ միայն բնակարանների գնման աճին (հաշվի առնելով այն, որ հիփոթեքի տրամադրումը և մարումը հնարավոր կլինի իրականացնել համասեփականատերերի ընդանուր եկամտի եկամտահարկից ելնելով) , այլ նաև շինարարական ոլորտի զարգացմանը: Միկրո մակարդակով ուսումնասիրելով այս ոլորտը, պետք է արձանագրել որ այս որոշումը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, լրացուցիչ եկամտի( ինչը դրական է բյուջեի համար), լրացուցիչ սպառմանը, ինչպես նաև մետաղական ամրակների արտադրության աճին:
Բնականաբար հիփոթեքային բարեփոխումները կնպաստեն կառուցված բնակելի շինությունների սպառման աճին, ինչը կենթադրի նոր ներդրումներ այս ոլորտում ՝ նոր շենքերի կառուցման տեսքով:


Խոսելով այս ոլորտի զարգացման մասին' պետք է արձանագրել, որ նախորդ տարվա կեսերին արդեն աճը կազմել էր 0.7 տոկոս:


Հետաքրքրությունը կմեծանա հատկապես այլ երկներից ներդրումների առումով: Դեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում միջազգային վարկային կազմակերպությունների կողմից շինարարությանն ուղղված միջոցներն աճել են 66.6 անգամ՝ կազմելով 6 մլրդ 108.3 մլն դրամ: Այս փոփոխությունը բնականաբար կնպաստի ներդրումների զգալի աճմանը:

 

 

Վաչագան Գևորգյան