Մեկ շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսները եկամտահարկ տեսքով վերադարձնելու կարգը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և վճարել տոկոսները՝ աշխատավարձից և այլ եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտահարկի հաշվին:
Նման որոշումը դրականորեն կանդրադառնա քիչ եկամուտ ունեցող սոցիալական տարբեր խմբերի քաղաքացիների վրա, որոնց համար արդեն կթեթևանա հիփոթեքային վարկի բեռը:
Վարկի տրամադրման գնահատումը կարվի աշխատավարձի չափից ելնելով: Բնականաբար այս ամենը արվում է ոչ միայն բանկերի կապիտալի անվտագությունից ելնելով, այլ նաև քաղաքացիների մարման հնարավորությունը գնահատելուց:
Պետք է արձանագրել, որ այս բարեփոխման ամենակարևոր կետերից մեկն այն է, որ նոր բնակարան ստացող ընտանիքները, որոնք կհամարվեն համասեփականատեր, բնակարան կստանան ելնելով միասնական աշխատավարձից: Օրինակ 150 000 դրամ աշխատավարձից եթե գանձվել է 30 000 եկամտահարկ, 30 000 դրամ էլ պահվել է կնոջ աշխատավարձից, արդեն առկա է մինչև 60 000 դրամ ամսական վճարած տոկոսը հետ ստանալու հնարավորություն:
Բարեփոխումը վերաբերում է ոչ միայն բնակելի շենքերին: Այն ազդում է նաև անհատական բնակելի շինությունների վրա, որոնք կարող են գտնվել նաև հանրապետության մարզերում:
Խաչատրյան Ժոռա