2011 թ. հունվարի 8-ին Կարս կատարած այցի ժամանակ դեռևս վարչապետ Էրդողանը քաղաքի 35-մետրանոց «Հումանիզմի հուշարձանը»,որը ստեղծել է քանդակագործ Մեհմեդ Աքսոյը,անվանել էր «հրեշավոր»:


Ըստ Ստամբուլի դատարանի որոշման ,որը կայացվել է մարտի 3-ին, Էրդողանը պետք է վճարի 10.000 լիրա Աքսոյին որպես բարոյական հատուցում:


Աքսոյը դատարնի վճիռը չի ընդունել ,նա իր հայցով որպես փոխհատուցում պահանջել է 100.000 լիրա ,քանի որ Էրդողանը պիտակավորել և վիրավորել է իր աշխատանքը՝ ասելով «հրեշ» :Սակայն Էրդողանի փաստաբանը հակադարձել է՝ ասելով, որ դա եղել է ոչ թե որպես վիրավորանք է, այլ քննադատություն:
Արձանի տեղադրման հարցը Կարսի քաղաքապետարի օրակարգ էր մտել 2005 թ. քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլու առաջարկությամբ, ով այդ ժամանակ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամ էր:Քաղաքպետը հանձնարարել էր Աքսոյին կառուցել հուշարձան է, որը կխորհրդանշի հայ-թուրքական բարեկամությունը:


2008թ. երբ Ալիբեյօղլուն որոշում է լքել իշխող կուսակցության շարքերը և միանալ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP),կենտրոնկանան իշխանությունը որոշում է ընդունում դադարեցենել արձանի կառուցումը՝ պնդելով,որ այն կառուցվում է պետության կողմից պահպանվող պատմական տարածաքի վրա ,ապա արդեն ավելի ուշ Էրդողանի առաջարկով որոշվում է ապամոնտաժել արձանը:

 

 


Կիլիկիա Հայաստան