Ադրբեջանական ռեժիմի սադրանքների ու լկտիությանը վերջ դնելու համար ոչ մի անգամ հույսս չեմ դրել միջազգային կառույցների վրա' լինի դա ԵԱՀԿ կամ եսիմ ինչ, բայց միշտ հուսացել եմ, որ էս կառույցները կսկսեն հարցերին ու դեպքերին արդարամտորեն նայել ու նման դեպքերում իրենց պարտականությունների շրջանակում կաշխատեն:
Մի կարևոր բան էլ' բաքվի ռեժիմին ոչ մի անգամ, ի տարբերություն շատերի, չեմ ազատել պատասխանատվությունից ու մեղքը բարդել սեփական բանակի ու սպայի գլխին: Իհարկե դժվար է պայքարել նենգ թշնամու դեմ, բայց ավելի դժվար է'երբ ներքին թշնամին է սկսում գլուխ բարձրացնել: Զինված ուժերին դաս մի տվեք ու ձեր կեղտոտ լուրերով մի պղծեք զոհվածների վառ հիշատակը.....
Մանվել Կոստանդյան