Կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ պատրաստվում են իրաքյան Մոսուլի ռազմագործողությանը, որի նպատակը այդ քաղաքը «Իսլամական պետության» վերահսկողությունից վերցնելն է: Հիմնական ցամաքային գործողություններն իրականացնելու են իրաքյան դաշնային բանակն ու քրդական փեշմերգան: Արդեն որոշ հանգամանքներ են առկա, որոնք ի ցույց են դնում կոալիցիոն ուժերի ռազմագործողությանը նաև Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Ի. Յըլմազը հայտարարեց, փաստորեն, կոալիցիային թուրքական կողմի մասնակցության հնարավարության մասին, սակայն, չմանրամասնելով, թե ինչ դերկատարություն կունենա Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերից և Անկարայում առկա քննարկումներից երևում է, որ ամենայն հավանականությամբ Թուրքիան կբացի իր ռազմաբազաները կոալիցիոն օդուժի գործողությունների համար: Առաջին հերթին դա վերաբերում է Ինջիրլիքի ռազմաբազային: Չի բացառվում նաև թուրքական օդուժի մասնակցության հավանականությունը, չնայած պաշտոնական որևէ մեկնաբանություն կամ հաստատում դեռևս չկա:

 

 

Լևոն Հովսեփյան