21-րդ դարը իր բազմաթիվ կախվածություն առաջացնող երևույթներով, իր հետ բերեց մի նոր երևույթ, որ կոչվեց շոփինգամոլություն: Սրանք մարդիկ ենք, ովքեր չեն կարողանում իրենց զսպել գնումներ կատարելու հարցում, իրենց ամբողջ կամ գրեթե ամբողջ գումարները վատնում են խանութներում ու մոլերում և իրենց շաբաթվա ազատ ու նույնիսկ ոչ ազատ ժամանակի մեծ մասը նվիրում են գնումներ կատարելուն:

Մինեսոտայի համալսարանի մի խումբ ամերիկացի հետազոտողներ գտել են շոփինգամոլության դեմ դեղամիջոց: Մենամտինը, որով հետազոտողները բուժում են Ալցհեյմերի հիվանդությունը, նաև օգնում է շոփինգամոլներին: Հետազոտության մասնակցել է 9 մարդ, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում մոլերում ու խանութներում էին անցկացնում 38 ժամ և իրենց եկամուտների 61 տոկոսը վատնում էին հիմնականում անպետք գնումների վրա:



Հետազոտողները նրանց 8 շաբաթ առաջարկել են խմել մենամտին, որից հետո արդյունքները առավել քան անսպասելի են եղել:  Նրանք կիսով չափ կրճատել են մոլեր ու խանութներ այցելելու ժամաքանակը և գրեթե նույնքան՝ գնումների վրա վատնվող գումարի չափը:

Համաձայն մի քանի ուսումնասիրությունների, կանանց մոտ 70 տոկոսը գրեթե ամեն վայրկյան մտածում է գնումների մասին, հասուն մարդկանց շրջանում շոփինգամոլությամբ տառապում է մարդկանց 6 տոկոսը: 20-35 տարեկան յուրաքանչյուր 20-րդ կին ունի այս կախվածությունը: