Վերսկսվել է գիտահետազոտական աշխատանքները հնագույն Անիի ավերակներում, 5000-ամյա հայկական քաղաքը գտնվում է հայ-թուրքական սահմանին Կարսի նահանգում,Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
Անին ողջ պատմության ընթացքում եղել է բազմաթիվ քաղաքակրթությունների կենտրոնը:
Տեղական մշակույթի և զբոսաշրջության տնօրեն Հաքան Դողանայը հայտարարել է,որ Անիի պեղումները այս տարի կղեկավարի Փամուքքալե համալսարանը:
«Անի կարող է մուտք գործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակը 2016թ-ին: Մենք նախատեսել ենք, որ 2015 -16 թ.թ. Կարսի և հնագույն Անիի ավերակները կվերականգնվեն, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ցուցաբերում է մեծ աջակցություն մեզ այս հարցում:Անին մի գանձ է մեզ համար, որը պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:Անին զբաղեցնում է 78 հեկտար հողատարածք եւ շրջապատված է 4500 մետր երկարությամբ բերդապարիսպով,այն եղել միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղքներից մեկը:
Անին համարվել է նաև « 1001 եկեղեցիների քաղաք», այն գտնվել է առևտրական ուղիների խաչմերուկում:Անին ունի բազմաթիվ կրոնական շենքեր, պալատներ,իսկ պաշտպանական ամրությունը,ըստ մասնագետների, եղել է տեխնիկապես ավելի զարգացած և կատարելագործված այդ ժամանակաշրջանում աշխարհի նմանատիպ կառույցների համեմատ », - ասել է Դողանայը:
Կիլիկիա Հայաստան