«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Մարտի 1-ին Ազատության հրապարակում հնչեցրած հայտարարությունը, նշել է, որ առաջին նախագահն իր ելույթում, խոսելով մարգինալ և կեղծ ընդդիմադիրների մասին, չի ակնարկել Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարտիրոսյանն ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանի ելույթում Հովհաննիսյանի վերաբերյալ որակումներ չկային:
Անհրաժեշտ է փաստել, որ առաջին նախագահը ՀՀ-ում ստեղծված ընդդիմադիր բևեռում գործող քաղաքական դեմքերի և կուսակցությունների վերաբերյալ տվել է յուրահատուկ մեկնաբանություններ, որտեղ ըդդիմադիրներն անուղղակի կերպով պիտակավորվում և ծաղրանքի են ենթարկված:
Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ իր խոսքում Լևոն Տեր-Պետրոյանը բացահայտ հայտարարել է, որ ՀՀ ընդդիմադիր դաշտում միակ իրական արմատական ըննդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ մնացյալն ուղղակի ծառայում են գործող ռեժիմին:
Եթե հրապարակավ, ուղղակի ակնարկներով, հայտարարվում է' ՀՀ քաղաքական դաշտում ՀԱԿ-ից բացի ընդդիմություն չկա, իսկ ժառանգականներն էլ ասում են, թե ելույթում իրենց վերաբերող ոչ մի կսմիթ չկար, նշանակում է կամ իրենց դնում են, մեղմ ասած, անհասկացողի տեղ, կամ էլ իսկապես համաձայն են, որ իրենք ընդդիմություն չեն:
Արմեն Հովասափյան