Հետուիք Պիուլ շատերիս ոչինչ չասող անուն, ծագումով էստոնացի օրիորդ,հարուստ ընտանիքի զավակ: Նա անգնահատելի դեր է ունեցել հայապահպանման հարցում 1911 թվականից մինչև իր մահը: 1911 թվականին տեղափոխվելով Կիլիկիա՝ Մարաշ ծառայության է անցնում «Բեթէլ» որբանոցում,որտեղ մեծամասամբ հայ որբեր են լինում: Եղեռնի ծանր տարիներին նա մնացածի նման չի լքում որբանոցը և մինչև վերջ մնում է հայ որբերի կողքին: Նա Թուրքիայի քաղաքականությունը մերկացնող նամակներ է գրում գրեթե Եվրոպայի բոլոր երկրներին: Հետագայում զգալով վտանգի մեծացումը սաներին տեղափոխում է Սիրիա Հալեպ: 1922 թվականին ինքը նույնպես տեղափոխվում է Հալեպ, այնտեղ հիմնում հիվանդանոց,հայկական կրթօջախներ, հիմնում տեքստիլ գործարան, ստեղծում մոտ 500 աշխատատեղ և հայկական գորգերը արտահանում Եվրոպա,իսկ շահույթը նվիրաբերում հայ համայնքին,250 հայ ուսանողների նշանակում կյղրթաթոշակ:
1951 թվականին ցանկություն է հայտնում բնակվել Հայաստանում,բայց նրան մուտքի վիզա չեն տրամադրում: Կյանքի վերջին տարիներն անցկացնում է Գերմանիայի միսիոներական ծերանոցներից մեկում: Մի հետաքրքիր փաստ էլ կա,կյանքի վերջին օրերին կարողացել է խոսել միայն հայերեն լեզվով: Երկրային կյանքն ավարտվում է 1981 թվականին,այդպես էլ չտեսնելով Հայաստանը: Նա հայերեն լեզվով բազմաթիվ թարգմանչական աշխատանքների ու հոդվածների հեղինակ է:
Հարություն Մնացականյան