Երեկ տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած մարտիմեկյան հանրահավաքը: ՀԱԿ-ի կողմից հանրահավաքի ժամանակ հնչեցրած մեսիջները անցյալ տարիների մարտի 1-ի հանրահավաքներին հնչեցրածներից շատ քիչ էր տարբերվում, որն էլ սպասելի էր:
Երեկվա հանրահավաքը, հանուն արդարության պետք է նշենք, որ չենք կարող համեմատել նախորդ տարիներին անցկացվածների հետ:
Եթե մի փոքր հետադարձ հայացք նետենք, կհիշենք , որ անցյալ տարիների մարտի 1-ի ցույցերն ու երթերը ավելի մարդաշատ էին: Այս տարի, սակայն, ակնհայտ երևում էր, որ Ազատության հրապարակը խիստ սակավամարդ էր:
Սակայն ի՞նչ հետևություն կարելի է անել վերոնշյալից: Այս իրողությունն ամենևին չի փաստում այն, որ հասարակությունը մոռացել է այդ անդառնալի օրը, սա ամենևին չի խոսում հասարակության անտարբերության կամ մարտի 1-ի զոհերի հիշատակը չհարգելու մասին: Սակավամարդ հանրահավքի արմատները բացառապես քաղաքական բնույթ են կրում:
Մասնավորապես պետք է փաստենք, որ վերջին տարիներին ՀԱԿ-ի կողմից վարած քաղաքական կուրսը, բավականին մեծ հարված հասցրեց իր երբեմնի հեղինակությանը:
Հետևաբար հանրահավաքի սակավամարդությունը արտացոլում է հասարակության գնահատականը' ՀԱԿ-ի անհասկանալի քաղաքական կուրսին:
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր այլևս սպառել է իրեն: Որքան էլ որ նա փորձում է հակառակը համոզել, ակնհայտ է, որ կոնգրեսականների նկատմամբ վստահություն այլևս չկա:
Խաչատրյան Ժոռա