Երբ հասուն տարիքի, լուրջ մարդն է սկսում էժանագին հումորներ ու կատակներ անել, ոտի վրա, ձեռի հետ հումորիստի իմիջ կպցնել, այլևս ասելու բան չի մնում…Երբ իր ինտելեկտով փայլող անձը կրկին պարզունակ ձևով ու ՀԱԿիստ ԲՏՌ-ների մակարդակի հռհռոցին ու հրճվանքին արժանանալով սկսում է Բաբա Եգայի նման հեծնել ցախավելը և իր ծերունական, արդեն փայլը կորցրած մտքերի պարգևները սփռել Թատերական հրապարակում, ձեռ առնելով իր երբեմնի մտերիմ և նվիրյալ համախոհներին…


Նման ելույթներն ու պահելաձևը, երբ որդեգրում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հանրագիտական գիտելիքներով, քաղաքագիտական մտքի խորությամբ և ճկունությամբ ես երբևիցե հիացել եմ, այսուհետ ինձ կհիշեցնի հումորիստի իմիջ կպցնելու, ցախավելին հեծնելու նախասիրությունն ու Բաբա Եգային և Կաշչեյ Բեսմերտնիին առհասարակ…


Ահա և լեգենդների, առասպելների վերջը…


Այդ հանրահավաք-խառնահավաքից հետո ես առաջին անգամ ՀՀ առաջին նախագահի գործողություններին այլևս ներողամտորեն կվերաբերվեմ, ըմբռնումով…


Դա պայքար-պայքարի վերջն էր, պայքարիկների անփառունակ վախճանը…


Finita la commedia…Փակվեց քաղաքական կրկեսի վարագույրը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան