Էբոլա տենդի բռնկումից հետո առաջին անգամ հունվարին գրանցվել է էբոլայով վարակման ամենացածր ցուցանիշը: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալով, մինչև հունվարի 25-ը շաբաթվա կտրվածքով գրանցվել է 99 դեպք: Համեմատության համար նշենք, որ մինչև 2015-ը մեկ շաբաթի կտրվածքով գրանցվում էր 100 դեպք:
ԱՀԿ-ը իր զեկույցում նշում է, որ էբոլայի դեմ պայքարը թևակոխում է նոր փուլ: Վարակի տարածման մեկուսացումը անցնում է հաջորդ շրջան, երբ պետք է վերջ դրվի համաճարակին:
Նշենք, որ էբոլա տենդից դեկտեմբեր ամսվա տվյալով արդենիսկ մահացել է 8153 մարդ, վակարվածների թիվը հասել է 20065-ի: