Ներկայումս կան բազմաթիվ թուրքեր՝ գրողներ, հրապարակախոսներ, քաղաքական գործիչներ եւ այլն, ովքեր արդեն համարձակվում են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին, ովքեր բաց տեքստով խոսում եւ ընդունում են, որ այո, եղել է ցեղասպանությունը... Դա լավ է: Իսկ ահա ինձ համար աբսուրդ է հայ մի քանի քաղաքական գործիչների բարձրաձայնած այն տեսակետը՝ իբր, հենց Հայաստանի Հանրապետության վարած արտաքին ճիշտ քաղաքականության շնորհիվ է, որ այսօր մի շարք թուրքեր ընդունել են, որ ցեղասպանություն եղել է...
Ինքս բացարձակ համաձայն չեմ, որ վերը նշված թուրքերի ներկայիս մոտեցման վրա որեւէ ազդեցություն ունեցել է Ցեղասպանության առումով հայկական քաղաքականությունը...Պարզապես էդ մարդիկ են խելքի եկել ու հասկացել, որ ժխտելն անհնար է, պարզապես: Իսկ մերոնք, ինչպես միշտ, ամեն բան վերագրում են իրենց եւ իրենց ինչ-որ քաղաքականությանը... Լավ չիիիիի....Չզարմանաք, եթե մի քանի տարի անց մեր քաղաքական մի շարք գործիչներ հայտարարեն, որ ժամանակին իրենց վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ են ստիպել Նյուտոնին՝ հայտնագործել երկրի ձգողականության ուժը...
Մենուա Մեհրաբյան