Ես ընդհանրապես չէի ցանկանում վերլուծել,ինչ-որ բան ասել Նեմցովի մահվան առիթով,բայց երբ տեսա որ ՖԲ դրուգներս իրար հերթ չտալով,ուրախանում էին,որ Նեմցովին սպանել են,իրար հերթ չտալով մեղադրում էին Պուտինին,ասեցի մի 2 խորհուրդ տամ դրուգներիս:
Այ ձեր ցավը տանեմ,ինչի եք ուրախացել որ Նեմցովին սպանել են??? Նեմցովը ռուս քաղաքական գործիչ էր,ու շատ հաջողված,ընդդիմադիր դեմք էր ուղղակի ամերիկամետ էր:

 


Նա այսօր Մարտի 1-ին ցանկանում էր հավաքել ժողովրդին և տրամադրել էր ռուս ազգաբնակչությանը նախագահի դեմ (Պուտինի),այս լարված իրավիճակում,երբ Ռուսաստանին ամեն կողմից խփում են,ցանկանալով ծնկի բերել Ռուսաստանին,էլ սանկցիաներ,էլ պրովոկացիաներ,ես համոզված եմ որ էլ Պերմյակովի գործով,իսկ Ռուսաստանը հզոր պետություն լինելով կարողանում էր դիմանար ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի դաշնակից պետությունների հարցակումներին:
ԱՄՆ-ն զգալով որ Ռուսաստանին այսպես չի կարող ծնկի բերել,որոշեց Մայդանը տեղափոխել Ռուսաստան Բորիս Նեմցովի օգնությամբ,որը նրա մոտ այդքան էլ չէր ստացվում,Նեմցովի մահվանից առաջ սկսեց ասել,որ իրեն ցանկանում է վերացնել Պուտինը,բնական է երբ մարդու ետևից չեն գնում,բայց նրա խոսքերը պայթունավտանգ են,ինչ է հարկավոր,բնականաբար կայծ,իսկ կայծը եղավ հենց Նեմցովի մահը:

 


ԱՄՆ-ն կապ չունի,այս ամենը Պուտինն է անում?? ես այդ կարծիքին չեմ,ես հենց դեպքի օրը իմ կարծիքը հայտնեցի,որ սա Ռուսաստանին (Պուտինին) ձեռնտու չէր: Եթե ԱՄՆ-ն Օբամայի գլխավորությամբ չի սպանել Նեմցովին,ապա ով է սպանել??? ինչի համար??? և այդ ինչքան արագ հասավ լուրը նրա սպանության մասին,որ դեպքից 10 րոպե հետո Բարաք Օբաման արդեն ցավակցական հեռագիր է ուղարկում,10 րոպեյում նույնիսկ Նեմցովի բարեկամներից շատերը տեղյակ չէին: Իսկ դատողությունները թողնում եմ ձեզ,ուղղակի ես կարծում եմ որ Նեմցովին սպանել են որպեսզի Մայդանը տեղափոխվի Ռուսաստան և ներքին խժբժություններով քանդեն և կարողանան Ռուսաստանին ծնկի բերել:

 

 

 

 

Տիգրան Խաչիկյան