Չեմ սիրում դավաճաններին ․․․
Նրանց, ովքեր «անհամբեր» սպասում էին ձմռանը ու այսօր գարնանը «գովում»,
Նրանց, ովքեր մեծ հույսերով «ընդառաջ» էին գնում 2014–ին իսկ 31–ի գիշերը վազում 2015–ի գիրկը,
Նրանց, ովքեր գարուն են «երգում» եւ «ընթանում» ամռանը շոգերը,
Նրանց, ովքեր ամռան «մերկությունից» խեղդված սառը փաթիլներ են տենչալու ․․․
Չեմ սիրում դավաճաներին՝ նրանց «սերը» անկայուն է ․․․
Լիանա Հովհաննիսյան