Գրիպի իսկական համաճարակ է բռնկվել Հնդկաստանում արդեն կա 900 մահացած և 16 հազար հիվանդ: Մի շարք քաղաքներում արգելված են բոլոր զանգվածային միջոցառումները: Խոզի գրիպի համաճարակը չի շրջանցել նույնիսկ պետական պաշտոնյաներին՝ գրիպով է վարակվել և այժմ ծանր վիճակում է Խորհրդարանի նախագահը և Առողջապահության նախարարը:  2009-ից մինչև այժմ արդեն 4000 մարդ է մահացել H1N1 վիրուսից:



Ընդդիմությունն արդեն իշխանություններին մեղադրում է ոչ թե սոցիալական ծանր վիճակի ու տնտեսական խնդիրների, այլ առողջապահության ոլորտում նրանց անգործության համար:

Առաջին անգամ այս վիրուսը բռնկվել է 2009-ին: Սկզբում այն վարակում էր միայն խոզերին, այնուհետև պարզ դարձավ, որ կենդանու միջոցով այն փոխանցվում է մարդուն, մարդն էլ իր հերթին օդակաթիլային ճանապարհով կարող է վարակել այլ մարդկանց: