Ասել՝ ցաւալի է, քիչ է։ Բորիս Նեմցովի սպանութեան լուրն ինձ յիշեցրեց Ռուսաստանցի իմ բարեկամների՝ Գալինա Ստարովոյտովայի եւ Սերգեյ Իւշենկովի սպանութիւնները։ Սրանք այն մարդիկ են, ովքեր մեր ժամանակներում պահպանում էին ռուսական այլախոհական շարժման սկզբունքային ներկայացուցիչների լաւագոյն աւանդոյթները։ Ինձ բախտ է վիճակուել դեռեւս 70-ական թուականներին անմիջականօրէն շփուել, մտերմանալ նրանցից շատերի (մասնաւորապէս Իւրի Գոլոնսկովի) հետ։ Բորիս Նեմցովի վախճանը լուրջ կորուստ է ԱՅԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ ապրելու պատրաստ, դրան ձգտող Ռուսաստանի բոլոր հետեւորդների համար։ Հայաստանի հետ սերտօրէն առնչուող որեւէ պետութեան որակները էական, երբեմն վճռորոշ դերակատարութիւն կարող են ունենալ Հայաստանի համար։ Նաեւ այս տեսակետից է մտահոգիչ բացասական աւանդոյթների արմատաւորումը Ռուսաստանում։ Գաղտնի գործակալական ցանցի ներկայացուցիչների՝ «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախօսով ապրող ուժերի քաղաքական բարձր դիրքերում յայտնուելը եւ ընդհանապէս ամբողջատիրական իշխանութիւնը միայն նրանով չեն վտանգաւոր, որ կարող են ապօրինաբար սահմանափակել մարդկանց իրաւունքները, այլեւ նրանով, որ բարենպաստ մթնոլորտ են ստեղծում յանցաւոր մտածելակերպի, ընդդիմախօսներին ֆիզիկապէս ոչնչացնելու գործելակերպն արդարացնող տրամադրութիւնների արմատաւորման համար։ « В любом случае и по меньшей мере, Борис Немцов - жертва той подлой атмосферы, которую создали в России Путин и возглавляемая им преступная лубянская корпорация.» - գրում է Ռուբէն Մեհրաբեանը։
Իսկ ծաղիկներ արժէ դնել ոչ թէ ռուսական դեսպանատան մոտ այլ Սախարովի յուշարձանի մոտ...(Նեմցովը շարունակում էր Սախարովի սկսածը)։

 

 

Պարույր Հայրիկյան