Վերջերս մի սոցոլոգիական վիդեոտեստ դիտեցի, որտեղ մի դեպքում փորձ է արվում Մոսկվայի կենտրոնում վիրավորել և հայհոյել ռուս աղջկա ու ժամերի ընթացքում որևէ մեկը չի պաշտպանում այդ աղջկան, իսկ մյուս դեպքում կրկին Մոսկվայի կենտրոնում իբր վիրավորում և հայհոյում են մահմեդական մի կովկասցի աղջկա և մի քանի րոպեյվա ընթացքում կողքից անցնող բոլոր կովկասցիները պաշտպանում են այդ աղջկան:
Ասածս այն է, որ երբ այժմ Ռուսական լրատվամիջոցներով ակտիվ տարածվում է այն տարբերակը, թե Նեմցովի սպանությունը կարող է կապված լինել ինչ-որ մի ռուս աղջկա աբորտի հետ, որ իբր այդ աղջկա թասիբն են պահել, ուզում եմ հիշեցնել վերոնշյալ տեստի մասին, որ բացառված է Ռուսաստանում «սեքսուալ հարաբերություններում» պատիվը պահելու պատճառով, որևէ մեկից վրեժխինդիր լինեն...
Առաքել Սեմիրջյան