Ես Բորիս Նեմցովին հանդիպեցի մի քանի օր առաջ Կիևում՝ Ֆերմոնտ հյուրանոցում։ Մենք ճաշեցինք և նա պատմեց ինձ քայլերթի մասին, որը նա իր կողմնակիցների հետ պլանավորում էր անցկացնել Մոսկվայում։ Բնականաբար ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք չի վախենում իր անվտանգության համար Ռուսաստանում, մանավանդ հիմա։ Նա պատասխանեց, որ Պուտինն ապրում է կանոններով, և իրեն, որպես նախկին պաշտոնյայի, դժվար թե երկար բանտարկեն։ Ես նրան ընդհատեցի և ասացի, որ նա ավելի շատ պետք է վախենա թունավորած կարմիր գինու բաժակից, որն այդ պահին նրա ձեռքում էր, քան բանտարկությունից, բայց, նայելով նրա դեմքի արտահայտությանը, միանգամից հասկացա, որ հումորը տեղին չէր։ Հետո մենք երկար զրուցեցինք, թե ինչ կլինի Պուտինի վերջը, և երկուսս էլ համաձայնեցինք, որ նրա վարքագիծը շատ զուգահեռներ ունի Միլոշևիչի հետ, ում պատերազմը հայտնի դարձրեց, և՛ նա էլ նրան կործանեց։ Այսօր ես միանգամից հիշեցի, որ Միլոշևիչի օրոք նունպես սպանում էր ընդդիմադիրներին։
Բորիս Նեմցովը շատ խիզախ մարդ էր, մի փոքր անխոհեմ։ Նրա հետ կարելի էր բանավիճել և չհամաձայնվել, բայց անտարբեր մնալ անհնար էր։ Ես նրան գիտեի 90–ականների կեսերից, մենք հաճախ էինք շփվում, հատկապես վերջին տարիներին։ Կյանքից հեռացավ այլ ազգերի ընկերը, և, միաժամանակ, Ռուսաստանի իսկական հայրենասերը, ուղղակի շատ հետաքրքիր մարդ մի երկրում, որտեղ ղեկավարում են չար միջակությունները։ Շատ ափսոս...
Միխաիլ Սահակաշվիլի