Փետրվար 27, 2015 - 16:52

Կրկին թունավորում՝ պահածոյացված մթերքների պատճառով Հայաստանի երկու մարզերում՝ Լոռու և Արարտի գրանցվել է բոտուլիզմով թունավորման 2 դեպք: Դրա արդյունքում հոսպիտալացվել է 2 մարդ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ: 



Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են: Նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ:  

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Վայքի և Արմավիրի մարզերում: