Տասը տարի շարունակվող ուսումնասիրությունը, որը իրականացրել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները, վկայում է, որ այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի են քնում ինսուլտ (կաթված) ստանալու ռիսկի խմբում են: 



Մեկ տասնամյակ շարունակվող ուսումնասիրությանը մասնակցել է 42-81 տարեկան մոտ 10.000 մարդ: Հետազոտողները հաշվի են առել նրանց սեռը, ապրելակերպը և քնի որակը: Այսպիսով մասնակիցներից 10-ից 7-ը օրը քնել են 6-8 ժամ: Յուրաքանչյուր 10-րդը քնել է 8 ժամից ավելի:


Այն մասնակիցները, որոնք քնել էին ավելի պակաս քան 6 ժամ և 8 ժամից ավել, բոլորը ծերեր էին: Ուսումնասիրության ընթացքում մասնակիցներից 346-ը կաթված է ստացել: 



Ընդ որում դրանք եղել են այն մարդիկ, որոնք 8 ժամից ավելի էին քնում: Հետազոտության հեղինակները նշում են, որ այն մարդիկ որոնք 8 ժամից շատ են քնել ինսուլտ (կաթված) ստանալու հավանականությունը մեծացել է 46 տոկոսով: Նրանք, ովքեր 6 ժամից պակաս էին քնել 18 տոկոսով: