Ձեզ ենք ներկայացնում հիասքանչ, իրապես արքայական հարսանեկան հագուստներ ճապոնացի դիզայներ Ստելլա դե Լիբերոյից: Քչերը համարձակություն կունենան իրենց հարսանիքին կրել այն հագուստները, որոնք ստեղծում է Ստելլան: Իհարկե, տարբեր պատճառներով: Բայց այս հագուստները ավելի քան արժանի են մարդկանց ուշադրությանը:

 

 

Նրանք շքեղ են, ինչպես արվեստի գործեր, և լի են մարդկային անսահման երևակայությամբ: Ներկայացված հավաքածուն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Այս հագուստների մեջ կա խենթացնող և գլխապտույտ առաջացնող ինչ-որ բան: Այս հագուստները մեզ հիշեցնում են նախորդ դարաշրջաններ և, միևնույն ժամանակ, թույլ չեն տալիս մոռանալ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում: