1. Կնոջ համար կարևոր է արտահայտվելը: Այնպես որ աշխատեք ունկնդրել զրուցակից կնոջը՝ հնարավորինս չընդմիջելով նրան:
2. Աշխատե՛ք հասկանալ նրան' ելնելով հանգամանքից, որ կանայք հաճախ սկսում են խոսել երկրորդական խնդիրներից, իսկ գլխավորը կարող են ասել խոսակցության մեջտեղում կամ վերջում:
3. Աշխատե՛ք թույլ չտալ անգամ ամենափոքր անհարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ: Կանայք հիվանդագին են ընդունում անգամ այնպիսի «մանրուքներ», ինչպես նրան չբարևելը կամ նստել չառաջարկելը:
4. Կոպտությունը, հայհոյանքը կնոջ ներկայությամբ, եթե անգամ դրանք ուղղված են ուրիշին, կարող են խիստ վիրավորել նրան:
5. Կինը վիրավորվում է, երբ տղամարդն իր ներկայությամբ վատ է արտահայտվում այլ կնոջ հասցեին, անգամ եթե նա բացակայում է:
6. Կինը վիրավորվում է, երբ տղամարդն իր ներկայությամբ հիանում է ուրիշ կնոջով:
Կարդալ ավելին այստեղ