Լևոն Զուրաբյանը այսօր շնչակտուր լինելով հասցրել էր տեղեկացնել, որ իրենք պատրաստ են համագործակցության ԲՀԿ-ի հետ: Եվ իհարկե այս ամենը նրա համար, որ ԲՀԿ ԳՄ նիստին ՀԱԿ-ի հարցն էլ քննարկեն:Հետաքրքիր բան է կյանքը, երբ սովորում ես փողերին, հետո շատ ավելի դժվար է դառնում հարմարվել կյանքին:Ըստ երևույթին ՀԱԿ-ը սովորել է ճոխ ապրելը, լավ գալստուկներ կապելը, ճոխ ծնունդներ անելը' կարճ ասած գումարի համար նրանք ամեն ինչի պատրաստ են այս պահին: Չի կարելի բացառել, որ եթե ԲՀԿ-ն մերժի, ապա նրանք կփորձեն համագործակցության եզրեր գտնել ՀՀԿ-ի հետ, քանի որ իրականում նրանց ոչ ժողովուրդն է հետաքրքրում, ոչ էլ երկրի առջև ծառացած խնդիրները:
Հ.Գ. Հետաքրքիր բան է քաղաքականությունը, ճիշտ է շատերը պնդում են, որ դա պոռնկություն է, բայց իրականում' «քաղաքականությունը պոռնկություն է պոռնիկների համար», ինչպես ասում էր Զուրաբյանի առաջնորդը:
Համլետ Թադևոսյան