Մարտի մեկի ողբերգական դեպքերը որոշ մարդկանց համար քաղաքական կապիտալի նման մի բան են դարձել, որով նրանք տարին մեկ իրենց մասին հիշեցնելու հնարավորություն են ունենում: Այդ դեպքերը շահարկելով փորձում են քաղաքականություն վարել ու սուպերհերոսներ դառնալ: Ուղղակի մի փոքրիկ խնդիր է առաջացել երբեմնի բարեկամների մեջ, հիմա նրանք բաժանվել են ու այդ «ժառանգությունը» չեն կարողանում կիսել և անցել են մարդկանց զգացմունքների հետ խաղալուն: Դուք էլ ձեր քաղաքականությունն էլ, դուք մի հատ իրար մեջ իրար հասկացեք, նոր անցեք ժողովրդին կոչեր անելուն: Մարդկային կյանքերը ձեր համար կապիտալներ չեն:

 

 


Էդգար Խաչատրյան