Զելենոբորսկ գյուղում, որը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի Նովոսյոլոսկի շրջանում, մնացել է ընդամենը մեկ բնակիչ, ում անունը Ֆյոդոր Տրեմասով է: Գյուղի մյուս բնակիչներն աստիճանաբար լքել են իրենց բնակավայրը՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով: Գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի կեսերին: Կար ժամանակ, երբ այստեղ ցորեն էին աճեցնում: