«Իտալիայի» հավաքականի նախկին պաշտպան, 2006 թ. աշխարհի չեմպիոն եւ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն, ով ներկայումս չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզիչն է, 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է «The Guardian»-ը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն նման դատավճռի պատճառը ոստիկանական արգելքի խախտումն էր, որը դրվել էր նախկին ֆուտբոլիստի առանձնատան վրա։ Կանավարոյի նկատմամբ հետաքննություն է տարվում հարկերից խուսափելու մեղադրանքով։
Նաեւ հայտնի է դարձել, որ Կանավարոյի եղբայրը՝ Պաոլոն, ով հանդես է գալիս իտալական «Սասուոլո» ակումբում, ինչպես նաեւ Ֆաբիոյի կինը՝ Դանիելա Արենոզոն, նույնպես դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկումների։ Երեքն էլ բողոքարկել են դատավճիռը, ուստի պատիժը պայմանական է մինչ դատարանը կվերանայի գործը։
Ֆուտբոլային հասարակություն