Տեղի ունեցավ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հերթական փոփոխությունը: Կառավարությունը, հավանություն տալով այս որոշմանը, ընդառաջ է գնացել առետրային գործունեություն իրականացնողներին:
Նախկին օրենքով առեւտրային գործունեություն իրականացնողների համար 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազեցվել էր 1 տոկոսի, ինչի դիմաց նրանք պետք է պարտադիր փաստաթղթավորեին իրենց ձեռք բերած ապրանքները:
Այս օրենքի նպատակն էր բացահայտել ստվերային տնտեսությունը: Սակայն, հաշվի առնելով այն, որ տոնավաճառի առևտրականները չէին ցանկանում փաստաթղթավորել իրենց ստացած ապրանքները, այս որոշումը ենթակա եղավ վերանայման:
Կառավարության նոր որոշումը ընտրության հնարավորություն է տալիս առևտրականներին: Երկու տարբերակներից մեկով առևտրականները աշխատում են առանց փաստաթղթաշրջանառության, սակայն վճարում են 5 տոկոս, որը ի դեպ չպետք է պակաս լինի հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5 տոկոսից; Եվ երկրորդ տարբերակը ենթադրում է գործունեության ծավալումը փաստաթղթերով, որը խրախուսվում է շրջհարկի 4 տոկոսի իջեցմամբ, դառնալով 1 տոկոս:
Փաստացի փաստաթղթավորմամբ աշխատանքը խրախուսվելու է կառավարության կողմից, որը ինչպես տեսնում ենք արտահայտվում է հարկերի զգալի իջեցմամբ:
Նոր որոշմա մեջ փոփխություններ է կատարվել նաև շրջանառության հարկի շեմի վերաբերյալ` բարձրացնելով այն 58,35-ից 113,4 մլն դրամի:
Անի Սանոսյան