Վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին հետևելիս թվում էր, թե աստիճանաբար ուրվագծվում են հետագա կարևոր գործընթացներն ու հիմնական իրադարձությունները, սակայն
շաբաթներ առաջվա հայտարարություններն կարծես խառնեցին խաղաքարտերը և որոշ չափով հստակեցված պատկերը, հայտնվեց քաղաքական մշուշում:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերցրել է քաղաքական «թայմ աուտ»: Մասնավորապես խորհրդարանում բոյկոտել են նիստը և չեն մասնակցում ԱԺ լումներին, իսկ կուսակցության ղեկավարի «հաստիքը» դե ֆակտո թափուր է:
Այն, որ կուսակցությունը նման զարգացումներից հետո պետք է գնար ընդմիջման' հետագա անելիքները հստակեցնելու և կուսակցական գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար, դա պարզ իրողություն էր: Սակայն պետք է նշենք, որ այդ քայլի հիման վրա ԲՀԿ-ի մասով հստակ կանատեսումներ անելու համար բավականին վաղ է:
Սա հասկանալու համար պահանջվում է պարզունակ քաղաքական հաշվարկներ, սակայն իրենց հաշվարկների մեջ ակնհայտ շտապում են կոնգրեսականները: Մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազատության հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ գործունեությանը նշել է.
«Եռյակը դա ովքեր էին ՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը։ Հիմա ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս է, հիմա ԲՀԿ-ն ի՛նքը պետք է ասի՝ որտեղ է ինքը գտնվում։ ԲՀԿ-ն այս պրոցեսից հետո, ահաբեկչական այս գրոհից հետո ոչինչ չի ասել»։
Փաստորեն ՀԱԿ-ի ներսում բարգավաճականների նկատմամբ տրամադրություններն ակնհայտ փոխվել են: Կոնգրեսականներն արդեն ԲՀԿ-ին «օֆֆ սայդ» կարգավիճակում են տեսնում և բացահայտ մեղադրում քաղաքական պարապուրդի մեջ:
Ինչպես տեսնում ենք ՀԱԿ-ն ինքն իր համար որոշել է, որ «բաժանորդն այլևս գոյություն չունի», այսինքն ԲՀԿ-ն այսուհետ դուրս է քաղաքական լուրջ գործընթացներից ու իրադարձություններից:
Խաչատրյան Ժոռա