Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են երկարատև, մինչև ուժերի վերջնական սպառման պատերազմի ձևը:
Այն պահանջում է ուժերի լարումով չնահանջել որևէ կերպ:
Ներքաշված այս երկրները այլ կառուցողական աշխատանքով զբաղվել չեն կարողանում, բացի այդ անիմաստ դիմակայությունից: Իսկ լուծումը չի երևում:
Այն ռեսուրսը, որի համար մղվում է այս պատերազմը ունի իր գինը:
Այդ գինը մենք և ադրբեջանցիները վճարել ու վճարում ենք:
Կգա մի պահ, որ կատարված ծախսերը կանցնեն ռեսուրսի արժեքը, և այդ պահին այս ամենը կդառնա անիմաստ:
Կողմերը ի դեպ մոտենում են այդ կետին:
Արթուր Ղազարյան