Թուրքական զինվորների կողմից Սիրիայում Սուլեյման սուլթանի դամբարանի պայթեցումը, նրա ոսկորների ժամանակավորապես Թուրքիա տեղափոխելը և Պատվո պահակախմբի փաստացի փախուստը Սիրիայից տարբեր արձագանքներ է գտել թուրքական հասարակության շրջանում... Մասնավորապես մի շարք թուրքական կայքեր և օգտատերեր դժգոհ են մնացել այդ ամենից՝ նշելով, որ Սիրիայից փախչելը ուղղակի խայտառակություն է, դե իսկ «Սուլեյման սուլթանի հոգին բարկացած է»...



Սակայն մյուս կողմից էլ երբ դամբարանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա իսլամականները ողջ մարդկանց են այրում և գլխատում, դժվար չէ կռահել, որ թուրքական Պատվո պահակախումբը այդ ճակատագրից նույնպես չէր խուսափի, եթե հանկարծ ԻՇԻՊ-ը որոշեր գրոհել հենց դամբարանի վրա, և ինչքան էլ նորանոր փաստեր ի հայտ գան այն մասին, որ Թուրքիան գաղտնի աջակցում է իսլամականներին, ամեն դեպքում ծայրահեղականը մնում է ծայրահեղական՝ դաժան և արյունարբու և ամենաթեժ պահին կարող է տարբերություն չդնել դիմացինը թուրք է, քուրդ է թե այլազգի...



Մուշեղ Խուդավերդյան