Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում խոսել է երկիրը ֆեոդալներից ազատվելու մասին: Նա նշել է, որ դա սոցիալ-քաղաքական ճգնաժամի արդյունք է:
Հեղինե Բիշարյանը իրավացի է, որ ֆեոդալներից ազատվելը անհրաժեշտություն է, քանի որ նրանք Հայաստանում ամենուրեք են և արգելակում են երկրի զարգացումը: Ֆեոդալներից ազատվելը նաև կարևոր է հատկապես այն պարագայում, երբ Հեղինե Բիշարյանը իդեալական կերպով պատկերացնում է, թե ինչ է նշանակում լինել ֆեոդալ, քանի որ իր կուսակցությունը անմիջականորեն ղեկավարում է երկրի խոշոր ֆեոդալներից մեկը:

 

 


Ստացվում է այնպես, որ Հեղինե Բիշարյանը ցանկանում է ազատվել նաև իր կուսակցության առաջնորդից: Միգուցե վերջին քաղաքական զարգացումների ազդեցությունն է ստիպել Բիշարյանին նման քայլի գնալ ու անուղղակիորեն մեսիջ հղել ՕԵԿ առաջնորդին' ինքնակամ ֆեոդալի կարգավիճակից հրաժարվելու համար, քանի վտանգը վրա չի հասել:
ՀԳ. Եթե Հեղինե Բիշարյանը ավելի վաղ նման գաղափարներ արտահայտած լիներ, ՕԵԿ-ը լուրջ հաջողություն կարձանագրեր' կուսակցությունը ազատելով ֆեոդալ առաջնորդի ճիրաններից:

 

 

 

 

Արման Ալավերդյան