Գարդիենն ու Ալ Ջազզիրան նոր փաստաթղթեր են ձեռք բերել, որտեղ նշված է, որ Մոսադը համոզված է, որ Իրանը ատոմական ռումբ ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարել ու շատ հեռու է ռումբ ստեղծելու հնարավորությունից։
Այս բոլորը հակասում է Իսրաելի վարչապես Նեթանյահույի այն հայտարարությանը, որ Իրանը մեկ տարի ունի մինչև ատոմական ռումբ ստեղծելուն։
Հատկանշական է, որ հիշյալ բացահայտումները այս փուլում, որ Իրանն ու Վեցյակը բանակցում են միմյանց հետ կարող է դրական հետևանքներ ունենալ կողմերի համար։
Արթին Առաքելյան