Գնումներն այսօր օնլայն խանութներից դարձել է արդեն սովորական երևույթ: Գնորդները իրենց համար առանձնացնում են մի քանի հայտնի խանութներ, որտեղից ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ է գնումներ կատարելը: Զարմանալի չէ, որ բոլորը փորձում են օգտվել միայն փորձված խանութներից, այսպիսով երաշխավորելով ինքն իրեն, որ կստանա բոլոր գնված ապրանքները:


Հայտնի օնլայն խանութներից կարող ենք առանձնացնել հինգ ամենահայտնիներին՝


ASOS, 6pm, JCPenney, Victoria's Secret, YOOX:


ASOS-ը աշխարհում հայտնի բրիտանական հագուստի օնլայն խանութ է, որտեղ պատվերը ընդունվում է մեկ - երկու օրվա ընթացքում, իսկ ապրանքների առաքման արժեքը շատ երկրներ անվճար է:
6pm-ը հանդիսանում է կոշիկի օնլայն խանութը: Խանութում ցուցադրված է մոտավոէ տասնյակ հազարավոր զույգ կոշիկ տարբեր մոդելների:


JCPenney-ը ամերիկյան ամենամեծ հագուստի խանութներից է, որը իր վիրտուալ հաճախորդներին առաջարկում է հարմարավետ հագուստ երեխաների, կանանց եւ տղամարդկանց համար:


Victoria's Secret-ը հայտնի է իր հսկայական տեսականիով: Խանութ այցելած իգական սեռի ներկայացուցիչները կարող են մոռանալ ամեն ինչ աշխարհում, բացի ներքնազգեստի տեսականուց խանութ կա նաև կոսմետիկայ, լողազգեստներ և հարմարավետ տնային պիժամաներ:


YOOX-ը իտալական պրեմիում դասի օնլայն խանութ է, որը իր կատալոգում ներկայացնում է լավագույն բրենդերի հավաքածունը: Բացի տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի, կարող եք գնել կոշիկներ, պայուսակներ, կենդանիների հագուստներ, տան կահավորանքի աքսեսուարներ և գրքեր:

 

 

Գրիգորյան Ժորա