Ջեքի Չանը վոկալի դասեր է ստացել մանկության տարիներին՝ Պեկինի Օպերայի դպրոցում։ 1980-ականներին նա սկսեց թողարկել ձայնասկավառակներ և լուրջ մտադրություններ ուներ դառնալ Հոնկոնգի և Ասիայի ճանաչված երգիչ։ Նա թողարկել է շուրջ 20 ալբոմ 1984 թ.-ից սկսած։ Ալբոմներում նա երգում է կանտոներեն, մանդարիներեն, ճապոներեն, թայվաներեն և անգլերեն լեզուներով։ Նա հաճախ է իր նկարահանված ֆիլմերի համար երգեր երգում, որոնք հնչում են ավարտական տիտրերի ժամանակ։ Չանի առաջին երաժշտական ձայնագրությունը, որը կրում է «Kung Fu Fighting Man» անվանումը, հնչում է «Երիտասարդ վարպետը» (1980) ֆիլմի ավարտական տիտրերի ժամանակ։ Ավելի քան 10 երգեր թողարկվել են որպես ֆիլմերի սաունդթրեքներ։ Կանտոն լեզվով երգած «Հերոսի պատմությունը» երգը, որը հնչում է «Ոստիկանական պատմություն» ֆիլմում, 1994 թ.-ին իր կադրերի պահանջարկի համար նկարահանված հեռուստագովազդում օգտագործեց Հոնկոնգի արքայական ոստիկանությունը։
1998 թ.-ին Ջեքին Walt Disney-ի «Մուլան» (1998) անիմացիոն ֆիլմի չինական տարբերակում հնչյունավորեց Շանին և մուլտֆիլմի համար ստեղծեց "I'll Make a Man Out of You" սաունդթրեքը։ Մուլտֆիլմի օրիգանալ տարբերակում այդ հերոսին հնչյունավորում էր Բ.Դ. Վոնգը, իսկ երգը կատարում էր Դոնի Օսմոնդը։


2007 թ.-ին Չանը ձայնագրեց և թողարկեց «Մենք պատրաստ ենք» երգը, որը նախատեսված էր 2008 թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի համար։ Բացի այդ նա երգ է երգել Ամառային Պարաօլիմպիադայի հակառակ հաշվման արարողության ժամանակ։


Մինչև Օլիմպիադայի բացումը Ջեքի Չանը երկու պաշտոնական ալբոմ էր թողարկել։ Երկրորդ ալբոմը նվիրված էր փակման արարողությանը և կոչվում էր «Դժվար է ասել ցտեսություն»։ Ալբոմի ստեղծմանը մասնակցել էին նաև Էնդի Լաուն, Լիու Հուանը և Վակին Չաուն։ Երգերը հնչեցին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։

 

 

 

Գրիգորյան Ժորա