Նոր նայեցի ԱԺում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ֆեյսբուքը, կարևորը թողած, քննարկում էր հուզումնային պահերը: Մոտս հարցեր առաջացան, որ կխնդրեի շտկեին (եթե սխալ եմ հասկացել) կամ մեկնաբանեին Քաղաքացիական պայմանագրի ընկերներս:


Որպես անցած 20 տարիների ընդդիմադիր անարդյունք պայքարի այլընտրանք Փաշինյանն առաջարկում է "ինստիտուցիոնալ ընդդիմություն", որը կգործի թիմային, կներկայացնի քայլ առ քայլ իր ծրագիրը և դերակատարներին ու, ամենակարևորը, իշխանափոխության կհասնի ոչ թե ժողովրդին հրապարակ կանչելով, այլ բոլոր մակարդակների ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ուժեղ թիմով մասնակցելով: Ճիշտ եմ հասկացել?
Այդ դեպքում ինչպես է պատրաստվում այդ նոր ընդդիմությունը վերացնել մեր բոլոր ընտրությունները փչացնող ու անիմաստ դարձնող այնպիսի երևույթները, ինչպիսիք են' ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ, ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ և, ամենակարևորը, ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐ:

 

 


Իզաբելլա Աբգարյան