Բոլոր այն կանայք, ովքեր ցանկանում են իմանալ, արդյոք տղամարդը իրականում հետաքրքրված է իրենով, թե ոչ, ուսումնասիրողները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ոչ թե այն հանգամանքին, թե ինչ է ասում տղամարդը, այլ թե ինչպես է նա դա ասում: Այն կնոջ հետ, ում տղամարդը գրավիչ է համարում, խոսում է այնպես, ինչպես խոսում են երեխայի հետ՝ երկարացնելով: Ընդ որում, տղամարդը փորձում է ձայնը առավելագույնս ցածրացնել, պնդում են Սթերլինգի համալսարանի գիտնականները, գրում է Mail Online-ը:


Իսկ կանայք իրենց հերթին նշում են, որ այդպիսի ձայներն իրենց ավելի գրավիչ են թվում: Հոգեբանները կարծում են, որ տղամարդիկ իջեցնում են ձայնը, որպեսզի այն ավելի առնական հնչի, այնուհետև խաղում են բարձրության վրա,որպեսզի օգնեն կնոջն իրեն ավելի ինքնավստահ զգալ: Սակայն, չափազանց առնականությունը կանանց նախազգուշացնում է տղամարդու կոպիտ լինելու մասին:


Այդ փաստն էլ արական սեռի ներկայացուցիչներին դժվար կացության մեջ է դնում, քանի որ նրանք պետք է ցույց տան որ առնական են, սակայն միևնույն ժամանակ, պետք է հասկացնեն, որ լավ զուգընկերներ և հոգատար հայրեր կլինեն: