1. Սկսեք ժամանակ անցկացնել ճիշտ մարդկանց հետ: Սրանք այն մարդիկ են, ում ներկայությունը դուք վայելում եք, և ովքեր առողջ ու ոգեշնչող ձևերով քաջալերում են ձեզ և ոգևորում դառնալ ավելի լավը: Սրանք այն մարդիկ են, ովքեր ձեզ ստիպում են ավելի կենդանի զգալ, ու առանց որևէ նախապայմանների դառնալ այն մեկը, ով ուզում եք դառնալ:


2. Սկսեք ձեր խնդիրներին դուրս գալ դեմ հանդիման: Ձեր խնդիրները չեն որոշում են, թե ով եք դուք, այլ այն, թե ինչպես եք կարողանում հաղթահարել դրանք, ու թե ինչպես եք արձագանքում դրանց: Խնդիրները չեն անհետանա, մինչև դուք որևէ քայլ չձեռնարկեք: Արեք այն, ինչ կարող եք անել, երբ կարող եք անել ու գիտեկցել, թե ինչ եք արել: Ամեն ինչ կախված է այն փոքրիկ քայլերից, որ կատարում եք դեպի ճիշտ ուղղություն: Այս փոքրիկ քայլերը կարևոր են ու, միավորվելով դառնում են մղոններ, որոնք դուք անցնում եք կյանքի երկար ճանապարհորդության ընթացքում:


3. Սկսեք ամեն ինչում ինքներդ ձեզ հետ ազնիվ լինել: Ազնիվ եղեք այն բաների հանդեպ, որ ճիշտ են, ու այն բաների հանդեպ, որ անհրաժեշտ է փոխել: Ազնիվ եղեք այն հարցի շուրջ, թե ինչի եք ցանկանում հասնել ու ով եք ուզում դառնալ: Ազնիվ եղեք ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի շուրջ: Որովհետև դու միակ մարդն ես, որի վրա կարող ես հույս դնել: Ճշմարտության համար փնտրիր հոգիդ, այնպես որ, իսկապես հասկանաս, թե ով ես դու: Երբ անես դա, դու ավելի լավ կհասկանաս՝ որտեղ ես հիմա և ինչպես ես հասել այստեղ, և դու ավելի լավ կհասկանաս, թե ուր ես ուզում գնալ:


Շարունակությունը՝ այստեղ