Էլի սկսեցին անկախության համար կալենդարի վրա պայքարել։ Փետրվարի 23-ը ոչ միայն Խորհրդային բանակի ու Հայրենիքի պաշտպանի օրն էր, այլև մեր հայրերի ու պապերի սերունդների հետ ամենաանմիջական կապն ունեցող տոն է, որովհետև իրենց մեծ մասը ծառայել է Խորհրդային բանակում, իրենց մեծ մասը համարել ու համարում է ԽՍՀՄ-ը՝ իրենց մեծ հայրենիք, որի պաշտպանը եղել են իրենք։
Չեք ուզենում նշել՝ մի նշեք, ոչ ոք չի ստիպում ձեզ, բայց մի էլ հարամեք այն ուրիշների համար, ում համար այս օրը տոն է։ Ես խորհրդային բանակում չեմ ծառայել, ծառայել եմ ԼՂՀ Պաշտպանության բանակում, բայց իմ համար փետրվարի 23-ը տոն է ու տոն է ոչ միայն սերունդների համերաշխության խաթեր, այլև նրա համար, որ ես ոչ միայն չեմ հակադրում մեր Բանակը՝ Խորհրդայինի հետ, այլև գիտակցում եմ, որ մեր ազգային բանակը իր արմատներով ու ավանդույթներից շատերով աճում է նույն այդ Խորհրդային բանակից։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան