«Ինչքան մարդ, այնքան բնավորություն», այս ճշմարտությունը մեզ համար նոր չէ: Սակայն կան օրինաչափություններ, որոնք հատուկ են շատերիս: Բացահայտել կին – տղամարդ փոխհարաբերությունների նրբերանգները և դրանց շարժիչ ազդակները օգնում է հոգեբանությունը և այսօր ձեզ կներկայացնենք հոգեբանական մի քանի դիտարկում մեզ հետաքրքրող հարցերի շուրջ հենց այդ համատեքստում:

 

Օգտվում ենք Մնացական Մանուկյանի «Սիրո փիլիսոփայական, հոգեբանական մեկնաբանման հայկական գանձարան» գրքից: 

 

Կանանց շրջանում հաջողություն են վայելում այն տղամարդիկ, ովքեր.


• փորձված են սիրո գիտությամբ,
• վարպետ են պատմություններ պատմելու,
• երաշխավորում են իրենց հուսալիությունը,
• առատաձեռն են նվերների հարցում,
• պերճախոս են
• բարետես են,
• սիրում են խնջույքներ և հաճույքի երեկոներ,
• խիզախ են և նախաձեռնող:

 

Կինը տղամարդուն մերժում է հետևյալ պատճառներով.

 

• տղամարդու հանդեպ ունեցած չարությունից,
• դիրքերի միջև եղած տարբերությունից,
• անկախությունը չկորցնելու զգացումից,
• մտավախությունից, որ տղամարդը անկեղծ չէ,
• արդեն ստեղծված մտերմությունից,
• իր նկատմամբ նրա սերը չհասկանալուց,
• տղամարդու սառնությունից և կրքի պակասությունից 

 

Շարունակությունը՝ այստեղ