Անհավանական է, բայց կանայք իրենց կյանքի ողջ ընթացքում երազում են լսել տղամարդկանցից այնպիսի հեքիաթային արտահայտություններ, որոնք հեռու են իրական լինելուց: Եվ այսպես՝
1. Դու հիանալի տեսք ունես առանց դիմահարդարման:
2. Սիրելիս ես մի քանի րոպե ժամանակ ունեմ, որ լսեմ քո գանգատները:
3. Բոլորովին կարևոր չէ գինը, կարևորը այն է, որ դու ցանկանում ես ունենալ այս մատանին...
4. Այսօր հերթը իմն է փոխելու երեխայի տակդիրը, ճաշ պատրաստելու և շուկա գնալու, իսկ դու գնա մի քիչ լիցքաթափվի:
5. Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ գնաս ընկերուհիներիդ հետ գարեջուր խմելու:
6. Ես պաշտում եմ մայրիկիդ, շատ կուզեի նա մեզ հաճախ հյուր գար:
7. Ատում եմ ֆուտբոլը, ավելի լավ է, արի գնանք կինո նայելու:
8. Զարմանում եմ, ինչու չես ծախսել այն գումարը, որ քեզ առավոտյան տվեցի, ես պատրաստ եմ տալ, երբ պետք է:
9. Ճիշտ է մի քան րոպե առաջ ասացի, որ սիրում եմ քեզ, բայց ինձ թվում է պետք է անվերջ ասեմ այդ խոսքերը:
10. Ես պատրաստ եմ այլևս չծխել, միայն թե գնեմ քեզ համար, այն թանկարժեք մուշտակը, որ այդքան տենչում ես դու ունենալ: