1.Շատ երկար եղունգները
Տղաները ծիծաղում են, երբ աղջիկները լաց են լինում իրենց կոտրված եղունգի համար, բայց իրականում նրանց դուր են գալիս երկար և խնամված եղունգները:
2. Հոնքերի հանելը
Տղաների 68%-ը կարծում է, որ այս ընթացակարգը ամենասարսափելին է, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղաների համար մանր ցավը ավելի անտանելի է, քան սուր ցավերը:
3. Անհատակ պայուսակներ
Աղջիկները կարողանում են հեշտությամբ իրենց փոքրիկ պայուսակում տեղավորել բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, հայելի, ամսագիր և այլն: Եվ տղաներին զարմացնում է, որ անգամ փոքրիկ, աննշան իրը կարողանում են աղջիկները արագ գտնել և հանել իրենց պայուսակից:
4. Ինչո՞ւ են աղջիկները բացում բերանը, երբ թարթիչաներկ են քսում
Տղաների 78%-ի մոտ այս հարցը այդպես էլ անպատասխան է մնում: Եվ միայն 22%-ի հավաստմամբ՝ «Այդպես աչքերը ավելի լավ են դուրս ցցվում»: Այս փաստը շատ տղաներին է զվարճացնում, բայց իրականում այդպես մաշկը ձգվում է և աչքերը լայնանում են:
5. Չափից մեծ ճամպրուկները
«Մայրիկ, ես երեք օրով մեկնում եմ հանգստանալու»,- բարձրաձայն ասում է աղջիկը՝ փորձելով դռնից հանել 30 կիլոգրամանոց ճամպրուկը: Տղաները, երբ մի քանի օրով տեղ են գնում, աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել, իսկ աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:
6. Ինչպե՞ս են աղջիկները 15 աստիճան ցուրտ եղանակին զուգագուլպաներ հագնում
Տղաները -5 ցրտի դեպքում անգամ սկսում են ատամները իրար զարկել, իսկ աղջիկները, ընդհակառակը, հագնում են զուգագուլպաներ, որը իհարկե կարող է վատ անդրադառնալ և վնասել իրենց առողջությունը:
7. «Անհասկանալի» մտածողություն
Տղամարդկանց թեման հիմնականում կատակներն են: Աղջիկների արարքների անտրամաբանությունը և ոչ համարժեք պահվածքը բխում են ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ ուրիշ տիպի մտածողությունից: Աղջիկների մտքերը հիմանականում կախված են նրանց զգացմունքներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի շատ է զարգացած ներքին զգացողությունը, իսկ տղաները ավելի ռացիոնալ են և կայուն:
8. Բարձրակրունկները
Այն տղաների և աղջիկների դասակարգման լավագույն դասական միջոցն է: Շատ տղաների է զարմացնում, թե ինչպե՞ս են կարողանում աղջիկները այն կրել և տեղաշարժվել:
9. Ամսվա երեսուներեքերորդ նոր իրը
Թեկուզ այն աղջիկներին չի սազում և այն արժե իրենց աշխատավարձի կեսը, և քանի որ այն նորաձև է, և ոչ ոք դրանից չունի, միևնույն է նրանք դա անպայման կգնեն: